Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ասում են...

Ասում են...
18.07.2014 | 00:37

...թե բանակում ձվի և մսի մատակարարումն իրականացնում է հայտնի պաշտոնյային պատկանող ընկերությունը։ Նախկին զինդատախազ, այսօր արդեն գլխավոր դատախազի աթոռը զբաղեցնող Գևորգ Կոստանյանին պատկանող «Էլիտ կապիտալ» ընկերությունը շահել է բանակին այդ սննդամթերքները մատակարարելու տենդերը։
Փաստորեն, արդարադատությունից և ազնվությունից մշտապես խոսող պաշտոնյան անմիջապես պետության հետ է «գործ» բռնել։ Բայց գլխավոր դատախազը գոնե այնքան անշահախնդիր պետք է լինի, որ բանակին մատակարարվող սննդի անվտանգությունը երաշխավորի։

Դիտվել է՝ 2102

Մեկնաբանություններ